Թրամփը խոստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ստեղծել «համեմատաբար արագ»

10:13, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ Է ընթանում, այն կարող Է ստեղծվել բավականին արագ, փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ Է ընթանում: Ես խոսեցի բժիշկների հետ. մենք կարող ենք համեմատաբար արագ մշակել պատվաստանյութը»,- ասել Է նա: Ըստ որում Թրամփն այն կարծիքն Է հայտնվել, թե կորոնավիրուսը կարող Է նաեւ չտարածվել ԱՄՆ-ում:

Իր հերթին, Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտնել Է, որ ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսի մոտավորապես երկու ամսից: Նա հավելել Է, որ հիվանդների բուժման համար պատվաստանյութը կարող են կիրառել մեկ տարի անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am