«Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Պորտուգալիայից

09:44, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը բարձրագույն խմբի երկրորդ հատվածի մեկնարկից մեկ օր առաջ նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի կիսապաշտպան Էլիստանո Մանգայի հետ: Պայմանագրի մանրամասները հայտնի չեն:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն  է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում գրանցել է 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Ոչ մի միավոր չունի «Երևան»-ը: 


© 2009 ARMENPRESS.am