«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»

09:04, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կրթության տեսչական մարմնի կողմից մինչ օրս արձանագրված խախտումները հիմնականում փաստաթղթային անճշտություններ են, որոնք կրթության որակի բարձրացման հարցում, ըստ էության, ազդեցություն չեն ունենում: Ստացվում է, որ տեսչական մարմինը, մեղմ ասած, թուղթ է ստուգում: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում նկատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Կրթության որակի բարելավման համար, ասում է, ոչ թե թուղթ, այլ պետք է բովանդակություն ստուգել: «Կրթության որակի բարելավման կարող ենք հասնել, եթե ստուգումներ իրականացնելիս շեշտադրում անեն բովանդակության վրա, բովանդակային հարց բարձրացնեն»,- ընդգծում է պատգամավորը: Նրա խոսքով` տեսչական մարմինների մասին գործող օրենքում հակասություններ կան, եւ նոր օրենքը կկարգավորի այդ բացերը, կհստակեցվեն նաեւ տեսչական մարմնի գործառույթներն այլ հաստատությունների հետ»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am