Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

18:18, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային ակումբի հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդհանուր հայտացուցակը Եվրոպայի լիգայի «Գենտ»-ի դեմ խաղից առաջ, որտեղ 20 ֆուտբոլիստների շարքում նաև Մխիթարյանն է:

Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում կմրցի «Գենտ»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին:


© 2009 ARMENPRESS.am