Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ Է բռնկել նավթավերամշակման գործարանում

15:23, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Քարսոն քաղաքում խոշոր հրդեհ Է բռնկել Marathon Petroleum վառելիքային ընկերության նավթավերամշակման գործարանում: Այդ մասին պաշտոնական Twitter-ում հայտնել են նահանգի հրշեջ ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ բռնկմանը նախորդել Է պայթյուն:՛ Ներկայում հրշեջ ծառայություններին հաջողվել Է հսկողության տակ վերցնել կրակը: Ինչպես հայտնել Է Los Angeles Daily News թերթը, միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 25-ին տեղական ժամանակով 22:50-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 26-ի առավոտյան 10:50-ին): Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Ինչպես նշված Է ընկերության կայքում, Marathon Petroleum-ն ունի նավթի վերամշակման՝ երկրում խոշորագույն համակարգը՝ օրական ավելի քան 3 միլիոն բարել արտադրողականությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am