Հնդկաստանում առնվազն 24 մարդ Է զոհվել գետի մեջ ավտոբուսի ընկնելու հետեւանքով

13:26, 26 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 24 մարդ Է զոհվել, եւս հինգը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոբուսը գետն Է ընկել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Բունդի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել Է Hindustan Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել փետրվարի 26-ի առավոտյան, երբ հարսանյաց հանդեսի 29 հյուրերի փոխադրող ավտոբուսը կորցրել Է կառավարումը եւ կամրջից ընկել գետը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, կամրջի երկայնքով արգելապատնեշներ չեն եղել, իսկ վարորդը վերազանցել Է արագությունը: «Տեղի գյուղերից հարսանյաց հանդեսի 29 հյուրերի փոխադրող ոչ մեծ ավտոբուսը կորցրել Է կառավարումը կամրջի վրա եւ ընկել Մեջ գետը»,-պատմել Է Կոտա քաղաքի ոստիկանության կոմիսարի տեղակալը: Հրատարակության տվյալներով՝ հինգ տուժածներ ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am