Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սևան-Գավառ և Քեթի-Աշոցք ավտոճանապարհները՝ դժվարանցանելի

19:11, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում, փետրվարի 25-ի ժամը 18:50-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ (բուք է) և Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» (մառախուղ է) կոչվող հատվածներում ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 


© 2009 ARMENPRESS.am