Երկրորդ և չորրորդ զորամիավորումներում կայացել են նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություններ

19:12, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ և չորրորդ զորամիավորումներում փետրվարի 23-ին տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, հոգևորականների և հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:


© 2009 ARMENPRESS.am