Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

18:21, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 24-ի վաղ առավոտյան, այս մասին հայտնում է «Վեստի Վորոնեժ»-ը:

Անհայտ անձը դիմահար կրակ է բացել Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվել է երիտասարդը: Ենթադրվում է, որ հանցագործը գործել է Մակարով տեսակի ատրճանակով: Սպանություն կատարած անձը թաքնվել է, իսկ երիտասարդը տեղում մահացել ստացած հրազենային վնասվածքից:

Տեղի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում սպանության դեպքով:


© 2009 ARMENPRESS.am