«Առաքելությունն անիրագործելի Է 7» ֆիլմի նկարահանումները դադարեցրել են կորոնավիրուսի պատճառով

17:25, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առաքելությունն անիրագործելի Է 7» ֆիլմի նկարահանումները Վենետիկում դադարեցվել են նոր կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին ասված Է հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել Է Paramount Pictures կինոստուդիայի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա ներկայացուցիչները պարզաբանել են, որ Վենետիկում նկարահանումները պետք Է շարունակվեին մոտավորապես երեք շաբաթ: Այդ պլանները փոխվել են նախազգուշական նկատառումներով՝ ապահովելու համար դերասանների եւ նկարահանող խմբի անվտանգությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով այն սպառնալիքի պատճառով հանրային միջոցառումները չեղարկելու Վենետիկի իշխանությունների ջանքերը, որը ներկայացնում Է կորոնավիրուսը»: Կինոստուդիայի հայտարարության մեջ նշվում Է, որ նկարահանումների մասնակիցներին կարելի Է տուն վերադարձնել մինչեւ ֆիլմի վրա աշխատանքն սկսելը: «Մենք կշարունակենք հետեւել (Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված) իրադրությանը»,-արձանագրել են Paramount-ի ներկայացուցիչները: Ինչպես սպասվում Է, «Առաքելությունն անիրագործելի Է 7» ֆիլմն Էկրաններին կհայտնվի 2021 թվականի հուլիսին: Որպես կինոնկարի ռեժիսոր հանդես Է եկել Քրիստոֆեր ՄաքՔուորին: Պլանավորվում Է, որ դերասանների թվում կլինեն Թոմ Քրուզը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Վանեսա Քիրբին, Հեյլի Էթվելը, Սայմոն Փեգը եւ ուրիշներ: Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն Իտալիայում հասել Է 283-ի, ներառյալ յոթ մահվան ելքը: Վարակվածների մեծամասնությունն ապրում Է Լոմբարդիա հյուսիսային մարզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am