Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել Է կորոնավիրուսով

16:16, 25 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք Է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես Է եկել փետրվարի 25-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք Է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am