ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում

13:52, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է փետրվարի 25-ին՝ ամփոփելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ընդլայնում ենք մեր ռազմական համագործակցությունը: Մենք ավելի քան 3 մլրդ դոլար գումարի գործարք ենք կնքել: Հնդկաստանը կգնի AH-64E Apache ուղղաթիռներ, ինչպես նաեւ MH-60R Seahawk ծովային բազավորման ուղղաթիռներ»,-նշել Է Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնական այցով գտնվում Է Հնդկաստանում: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը լավատեսությամբ Է նայում Հնդկաստանի հետ առեւտրի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am