Նյու Դելիում յոթ մարդ Է զոհվել քաղաքացիության մասին նոր օրենքի պատճառով ընդհարումների ընթացքում

12:48, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Դելիի հյուսիս - արեւելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել Է յոթի: Փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ NDTV հեռուստաալիքը տեղեկացրել Էր հինգ սպանվածի մասին: Զոհվածների թվում Է ստիկանության մի ավագ կոնստեբլ: Տասնյակ մարդիկ վերքեր եւ վնասվածքներ են ստացել: Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարեւելյան շրջաններ են արագորեն ուղարկվում ռազմականացված ոստիկանության ստորաբաժանումներ, իշխանություններն այնտեղ արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ: Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:

Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am