Գերմանիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ

19:33, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում անհայտ անձը ուղևորատար մեքենայով մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը:

Լրատվամիջոցի տվյալներով` տուժել է առնվազն 10 մարդ, որոնց թվում նաև երեխաներ կան:

Մեքենայի վարորդը ձերբակալվել է: ARD հեռուստաալիքը նշում է, որ դեռ հայտնի չէ` դեպքը ահաբեկչություն է, թե ոչ:


© 2009 ARMENPRESS.am