911-ն ամփոփում է անցած շաբաթը

17:40, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 111 կենցաղային կանչ, 56 հրդեհի ահազանգ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք. տուժել է 14 քաղաքացի: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 67 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 49 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:


© 2009 ARMENPRESS.am