ՀՀ-ն հավատարիմ է ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մնացականյան
15:03, 24 Փետրվար, 2020ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այս շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել հանուն այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն բոլոր ժողովուրդների համար: Մեզ համար ամենասուր հարցը եղել և մնում է ԼՂ մեր հայրենակիցների ռեալ անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը»,- ասաց Մնացականյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Մյունխենյան սկզբունքներ»-ին, Արտաքին գործերի նախարարը նշեց, որ դրանցում արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ Հայաստանի ձևավորած դիրքորոշումն ու մոտեցումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած սկզբունքներին՝ դրանք անվանելով «Մյունխենյան սկզբունքներ».
«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
© 2009 ARMENPRESS.am