Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:34, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ փրկարարական ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 23-ին 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 8 000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 500 քմ, Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 6 000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին՝ 3 000 քմ, Տավուշի մարզի Կայանավան գյուղում՝ 3 000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am