«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները

20:13, 23 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները վերսկսեցին մարզումները։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը շարունակում է նախապատրաստվել սեփական մարզաբազայում։ Գլխավոր թիմին է միացել նաև երիտասարդ ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը։ Որոշ սահմանափակումներով, բայց ընդհանուր խմբի հետ է մարզվում նաև վենեսուելացի ֆուտբոլիստ Ռուբեն Ռամիրեսը։

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն «Ուրարտուի» համար կվերսկսվի մարտի 2-ին։ 16-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի Վանաձորի «Լոռիին»։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։


© 2009 ARMENPRESS.am