Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաղթական խաղին

19:53, 23 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Շվեդիայի գավաթի խաղարկության առաջին փուլում «Գյոթեբորգ»-ը  2:0 հաշվով հաղթեց «Վեստերոս»-ին:

Հայաստանի ազգային թիմից Անդրե Չալըշըրը «Գյոթեբորգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Գյոթեբորգ»-ը երկրորդն է ենթախմբում:

 


© 2009 ARMENPRESS.am