Տաշիր քաղաքում 150 հակ անասնակեր է այրվել

18:03, 23 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 12:33-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:57-ին: Այրվել է Թումանյան փողոցի տներից մեկին մոտ կուտակած 150 հակ անասնակեր:

 


© 2009 ARMENPRESS.am