Հայ խորհրդարանականները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի հետ

17:24, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Գուրգեն Բաղդասարյանը հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս Քիններափ Հեդի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը և Գուրգեն Բաղդասարյանը փետրվարի 20-ին հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս Քիններափ Հեդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևորության, պետական մարմինների և քաղաքացիների միջև վստահության վրա հիմնված համագործակցության, ինչպես նաև կոռուպցիայից զերծ հասարակության ձևավորման անհրաժեշտության մասին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am