Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ քրեական գործ չի քննվում

14:36, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, և քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացնում է.

«Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»:


© 2009 ARMENPRESS.am