Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ

21:41, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 21-ին, ժամը 18:28-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շլորկուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:12-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից:


© 2009 ARMENPRESS.am