Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

17:01, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Նիստը մեկնարկել է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի և դրա շուրջ անհամաձայնեցված հարցերի քննարկմամբ, ինչից հետո մասնակիցներն անցել են օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների, մաքսային և տեխնիկական կարգավորումների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվելու առանձին ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանն առնչվող հարցերին: 

© 2009 ARMENPRESS.am