ՌԴ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի ԵԽ-ի նախարարական հանդիպմանը, բայց առանց Լավրովի. Կարասին

14:24, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու Է Թբիլիսիում: Այդ մասին ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը հայտարարել Է «Իմեդի» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել նախարարական հանդիպմանը մասնակցելու առնչությամբ:
«Ռուսաստանն պատճառ չունի կասկածելու՝ մասնակցել, թե ոչ նախարարական հանդիպմանը: Իսկ թե ինչպիսին կլինի պատվիրակության մակարդակը, դա արդեն այլ հարց Է: Հնարավոր Է, որ մասնակցի արտաքին գործերի փոխնախարարը կամ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի դեսպանը: Թե ով կմեկնի նախարարական հանդիպմանը՝ լայն քննարկման հարց Է: Նշում են նախարարին եւ այլ անձանց: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Ես չեմ կարող որոշում ընդունել Սերգեյ Լավրովի փոխարեն, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցչության մակարդակն այլ կլինի»,-հայտարարել Է Կարասինը:
Կարասինի այս հայտարարությանն ի պատասխան Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան ասել Է, որ Վրաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախագահ, նախարարական հանդիպումն անցկացնելիս գործելու Է այդ կազմակերպության կանոնադրության շրջանակում, հաղորդել Է Sputnik-ը:

© 2009 ARMENPRESS.am