Արամ Ոսկանյանը գլխավորեց ղազախական «Ատիրաուն»  

12:08, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչ Արամ Ոսկանյանը գլխավորել է ղազախական «Ատիրաուն»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ոսկանյանն արդեն իսկ ներկայացվել է ակումբի ֆուտբոլիստներին, որոնք այս շրջանում ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում: Ոսկանյանին Ղազախստանում կօգնի Մանուկ Սարգսյանը:

Արամ Ոսկանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Բանանցում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում, «Ալաշկերտում»:

«Ատիրաուն» մրցաշարային աղյուսակում 11-րդն է 12 թիմերի մեջ:


© 2009 ARMENPRESS.am