Երևանի Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պատը

09:20, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 20-ին՝ ժամը 14:50-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սարի Թաղ թաղամասի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարևանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է և փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է թիվ 4 տան պարիսպը (մոտ 3 քմ), իսկ մնացած հատվածը (մոտ 5 քմ) թուլացած է: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:


© 2009 ARMENPRESS.am