Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել «Aeroflot open 2020» մրցաշարի երկրորդ տուրում

08:15, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայի «Aeroflot open 2020» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի A ենթախմբի երկրորդ տուրում պարտիաները շահեցին Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

B ենթախմբում Տիգրան Հարությունյանը հաղթեց Լիլիթ Մկրտչյանին, Հովիկ Հայրապետյանը` Աննա Սարգսյանին: Էլինա Դանիելյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

 

 


© 2009 ARMENPRESS.am