«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ավելի արագ, ավելի մատչելի

21:57, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ ԱԳՆ կողմից 2019 թ. ապրիլի 25-ին պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեսակապի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես, տեսակապի միջոցով անձի ինքնությունը ստուգելու (նույնականացնելու) միջոցով ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները եւ աշխարհագրությունը։

Առաջարկվում է քաղաքացու՝ անձամբ ներկայանալու եւ հյուպատոսի հետ դեմ առ դեմ հանդիպելու պահանջին ստեղծել այլընտրանք՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխարհի ցանկացած վայրից տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ ստանալ որոշակի հյուպատոսական ծառայություններ։ «Արդյունքում հազարավոր քաղաքացիներ հնարավորություն կունենան, ցանկության դեպքում, մի շարք հյուպատոսական ծառայությունների համար դիմել տեսակապի միջոցով, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել եւ ստանալ փոստի միջոցով՝ խնայելով իրենց ժամանակը եւ ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) այցելելու դեպքում»,- ասել է ԱԳՆ պաշտոնյան»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


© 2009 ARMENPRESS.am