«Մատանիների տիրակալ»-ի աստղ Էլայջա Վուդն առաջին անգամ հայր Է դարձել

16:28, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատանիների տիրակալը» եռերգության աստղ Էլայջա Վուդն առաջին անգամ հայր Է դարձել: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արտիստի 39-ամյա սիրեցյալը՝ դանիացի պրոդյուսեր Մետե-Մարի Կոնգսվեդը, տղա Է ծնել: Մանրամասները չեն ճշտվում:

Նշվում Է, որ Վուդը եւ Կոնգսվեդը հանդիպում են արդեն երեք տարի, սակայն պաշտոնական նշանադրության մասին զույգը չի հայտարարել: Կոնգսվեդն աշխատել Է Մեյքոն Բլերի «Այս աշխարհում ես այլեւս ինձ չեմ զգում ինչպես տանը» սեւ կատակերգության վրա, որում Վուդը կատարել Է գլխավոր դերերից մեկը: 39-ամյա Վուդն ավելի վաղ ամուսնացած չի եղել: Մի ժամանակ նա հանդիպում Էր ամերիկացի դերասանուհի Պամելա Ռասինի հետ: Դերասանը նաեւ հայտնի Է «Խուլիգանները» եւ «Զուտ բանականության հավերժական փայլը» ֆիլմերով, ինչպես նաեւ «Դիրկ Ջենթլիի դետեկտիվ գործակալությունը» եւ «Ուիլֆրեդ» սերիալներով:


© 2009 ARMENPRESS.am