Ճապոնիայում եւս 274 մարդ Է հեռացել Diamond Princess ճամփորդանավից

16:01, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Diamond Princess ճամփորդանավը, որը Ճապոնիայում կարանտինի մեջ Է կորոնավիրուսի պատճառով, փետրվարի 20-ին լքել Է 274 մարդ: Այդ մասին Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել Է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր նավից դուրս Է եկել 274 մարդ, որոնց մոտ կարանտինի 14 օրվա ընթացքում չեն եղել (կորոնավիրուսի) ախտանշաններ, եւ անալիզները բացասական արդյունք են տվել»,-ասել Է նախարարը: Ինչպես սպասվում Է, ճամփորդանավից բոլոր ուղեւորների ափհանումը պետք Է ավարտվի փետրվարի 21-ին: Նախօրյակին, երբ ավարտվել Է կարանտինի երկշաբաթյա ժամկետը, նավից ափ են դուրս բերվել առաջին 443 հոգին, որոնք այդ պահի դրույթամբ վիրուսով վարակված չԷին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am