Չինաստանում կորոնավիրուսի 10-րոպեանոց շտապ- թեստ են մշակում. «Սինհուա»

15:51, 20 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ Է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը: Փետրվարի 20-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտողների տվյալներով՝ նոր թեստավորումը հիմնված Է հիվանդների արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի վրա, որը որոշ դեպքերում կարող Է ավարտվել մեկ րոպեում: Նշվում Է, որ գիտնականներն աշխատում են ստեղծել հասարակական վայրերում կորոնավիրուսի ստուգման, ինչպես նաեւ տնային պայմաններում ինքնուրույն անալիզի համար դյուրակիր հավաքանի:
Փետրվարի 17-ին Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկինյան համալսարանը հայտնել Է 15-րոպեանոց շտապ-թեստի մշակման մասին, որը հիվանդների արյան մեջ հայտնաբերում Է վիրուսի մանրԷահիմքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am