Հայտնի են վարկանիշային մրցաշարերի մասնակից ըմբիշների անունները  

15:12, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչները որոշել են, թե ովքեր կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարերին կմասնակցեն 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ըմբիշներն ունեն երկու մրցաշար: Նախ՝ մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա եվրոպական մրցաշարը և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 30-ից մայիսի 2-ը աշխարհի վարկանիշային մրցաշարը:


© 2009 ARMENPRESS.am