Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի մրցաշարի առաջատարին զիջում է կես միավորով  

15:00, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է ելույթները Պրահայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթանակներ տոնեց Պրահայի շախմատի միջազգային 5-րդ և 6-րդ տուրերում։ Խաղացված տուրերից հետո Միքայելյանը վաստակել է 5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում է 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց մրցաշար, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ:
Բաց մրցաշարին մասնակցում է 248 շախմատիստ 35 երկրից:


© 2009 ARMENPRESS.am