Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում    

14:42, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 102-րդն է:

Վարկանիշային աղյուսակի տասնյակում փոփոխություններ չկան, միմյանց հետևում են Բելգիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան:


© 2009 ARMENPRESS.am