Գերմանիայի Հանաու քաղաքում հրաձիգը ղեկավարվել Է աջ ծայրահեղական դրդապատճառներով

12:52, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդը, որը, ենթադրաբար, կրակ Է բացել Գերմանիայի Հանաու քաղաքում, գործել Է՝ ղեկավարվելով աջ ծայրահեղական դրդապատճառներով: Փետրվարի 20-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ այդ եզրակացությանն են հանգել քննիչներն՝ ուսումնասիրելով գրավոր խոստովանության եւ տեսապարզաբանման բովանդակությունը, որը թողել Է կասկածյալը: Նրա ինքնությունը պարզված Է, թերթի տվյալներով՝ նա Գերմանիայի քաղաքացի Տոբիաս Ռ.-ն Է: Նրա գրառման մեջ ասվում Է, որ «որոշակի ժողովուրդներ, որոնց արտաքսումը Գերմանիայից այլեւս հնարավոր չի թվում, պետք Է ոչնչացվեն»: Հրաձիգի զոհ Է դարձել տասնմեկ մարդ, եւս մի քանիսը ծանր վերքեր են ստացել:

Հանցագործը կրակ Է բացել նարգիելի երկու բարերում, ինչից հետո նստել Է ավտոմեքանա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել: Ոստիկանությունը ժամանակավորապես ձերբակալել Է կասկածյալի հորը: Bild-ի տեղեկատվությամբ՝ հրաձիգի ավտոմոբիլում հայտնաբերվել Է ռազմամթերք:

Կասկածյալը որսորդական տոմս Է ունեցել: Գերմանիայում նարգիլեների բարերի սեփականատերերը սովորաբար ծագումով Ասիայի երկրներից են, ամենից առաջ Թուրքիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am