Մագադանում ինքնաթիռը գետնին է զարկվել վերթիռ կատարելիս

09:57, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մագադանում փետրվարի 20-ի առավոտյան Ան-2 ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել օդաթռիչքարանում վերթիռ կատարելիս, քանի որ չի կարողացել բարձրություն հավաքել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մագադանի մարզի գլխավոր վարչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինքնաթիռն ընկել Է վերթիռ կատարելիս: Այնտեղ եղել Է 14 մարդ»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: Մարզի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 11 ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ: Միջադեպի հետեւանքով տուժել Է յոթ մարդ: Ինքնաթիռը պատկանում Է մասնավոր ընկերության:


© 2009 ARMENPRESS.am