Գերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին եւ դիմել փախուստի

09:50, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ինը մարդ Է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի սարքած հրաձգությունից: Այդ մասին հաղորդել Է Bild-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ նշվում Է հինգ տուժածների մասին, որոնք ծանր վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում Է՝ օրհասական:

Զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ հանցագործը կրակ Է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո նստել Է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը եւ այնտեղ շարունակել կրակել: Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ Է սահմանված:

Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան: Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ նա, ամենայն հավանականությամբ, գործել Է միայնակ: Տեղական ոստիկանության Twitter-ում փետրվարի 20-ին հաղորդվում Է, որ ենթադրյալ հանցագործին մեռած են գտել իր տանը, նրա կողքին եղել Է եւս մեկ մարմին:


© 2009 ARMENPRESS.am