Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թումանյան է կարդացել

18:17, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է այցելել սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հրանտ Թոխատյանը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթը: Հանդիպման ընթացքում դերասանը զրուցել է նաև երեխաների հետ և կենտրոնի խաղասենյակին նվիրել «Արդիբուք»:  


© 2009 ARMENPRESS.am