«Ատլետիկո»-ն և «Բորուսիա»-ն հաղթանակով վերսկսեցին ՉԼ-ն

08:46, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան ձմեռային դադարից հետո վերսկսվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց ՉԼ գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ին: Սաուլի 4-րդ րոպեին խփած միակ գնդակը հաղթական եղավ «Ատլետիկո»-ի համար:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանն ընդունեց  և 2:1 հաշվով պարտության մատնեց ՊՍԺ-ին: Գերմանական թիմից աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը, իսկ ՊՍԺ-ի միակ գնդակը խփեց Նեյմարը:

 


© 2009 ARMENPRESS.am