Նախապատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը. Մխիթարյան

19:42, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի հետ սկսել է նախապատրաստվել Եվրոպայի լիգայի առաջիկա խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախապատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն փետրվարի 20-ին կմրցի բելգիական «Գենկի» հետ:

 


© 2009 ARMENPRESS.am