ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին. Խամենեի

15:29, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը փորձում Է բաժանել Իրանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ մասին երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է փետրվարի 18-ին, երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվելու են այս շաբաթվա վերջին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք տեսնում եք ամերիկացիների քարոզչությունը, թե ինչպես են նրանք ցանկանում միմյանցից հեռացնել իսլամական համակարգն ու ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղվում»,- Խամենեիի խոսքը մեջբերված Է նրա Twitter-ում: Իրանի միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական աթոռի համար պայքարելու Է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունները հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից: Սկզբնապես ընտրությունների մասնակցելու հավակնորդ Էր 15 հազարից ավելի մարդ, նրանց կեսից ավելին ընտրություններին չի մասնակցի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am