Ծանրորդները հավաք են սկսում Աբովյան քաղաքում  

14:50, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների թիմը Աբովյան քաղաքում սկսում է  ուսումնամարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Այժմ տղամարդկանց  թիմը 11 ծանրորդով հավաք է անցկացնում: Երիտասարդները 5 մարզիկով, որոնք պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, հավաքի են Երևանում` Օլիմպավանում, իսկ կանանց թիմը Ծաղկաձորում է:

Բոլոր հավաքները կավարտվեն մարտի 7-ին: Այս կերպ թիմերը նախապատրաստվում են առաջիկա մրցաշարերին, իսկ մեծահասակների ընտրանին պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:


© 2009 ARMENPRESS.am