Օզի Օսբոռնը չեղարկել Է համերգներն ԱՄՆ-ում Պարկինսոնի հիվանդության պատճառով

14:27, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին ֆրոնտմեն Օզի Օսբոռնն իր No More Tours II («Այլեւս ոչ մի շրջագայություն») շրջագայության ամերիկյան մասը չեղարկել Է Պարկինսոնի հիվանդության պատճառով: Այդ մասին ասված Է կատարողի փետրվարի 17-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում նշվում Է, որ Օսբոռնը չի կարողանա ԱՄՆ-ում շրջագայություն սկսել մայիսին, ինչպես պլանավորված Էր, քանի որ ուղեւորվում Է Շվեյցարիա՝ բուժընթաց անցնելու: «Ցավոք, ես չեմ կարողանա Շվեյցարիայում հայտնվել ապրիլից շուտ, իսկ բուժումը տեւում Է մինչեւ երկու ամիս: Ես չեմ ցանկանում համերգները չեղարկել վերջին պահին»,-ընդգծել Է երաժիշտը: Շրջագայության ամերիկյան մասը պետք Է սկսվեր մայիսի 27-ին Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) կայանալիք համերգով: Բրիտանական Sky News հեռուստաալիքի տվյալներով, ընդամենը կատարողը 17 համերգ Էր պլանավորել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Հոկտեմբերին Օսբոռնն առողջության հետ կապված խնդիրների պատճառով հետաձգել Էր «հրաժեշտի» համաշխարհային շրջագայության եվրոպական մասը: Համերգների ներկայիս հետաձգումը տեղի Է ունեցել այն բանից շատ չանցած, երբ երաժիշտը հունվարին առաջին անգամ հրապարակորեն պատմեց Պարկինսոնի հիվանդության դեմ իր պայքարի մասին, որի շուրջ լուրեր Էին սկսել հայտնվել անցյալ տարվանից: Այժմ երաժիշտի առաջիկա ելույթը նշանակված Է հոկտեմբերի 23-ին Անգլիայի Նյուքասլ քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am