Չինաստանում հայտարարել են, որ համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարին

11:48, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի Թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը՝ նշելով, որ ապրիլին երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առկա մաթեմատիկական մոդելի եւ կառավարության գործող միջոցների համաձայն՝ առավելակետային մեծությունը կլինի փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում»,- փետրվարի 18-ին նրա խոսքից մեջբերում Է անում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Ապրիլի կողմերը երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա»,- ընդգծել Է նա Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն՝ հիվանդության տարածման սկզբնական օջախ) աշխատող բժիշկների հետ կայացած հեռուստակամուրջի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am