Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար կունենա

10:34, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կստանձնի Թելման Թադևոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Թելման Թադևոսյանը:

«Հարգելի ընկերներ,հարազատներ և գործընկերներ, սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»,-նշել է Թելման Թադևոսյանը:

2018թ. հոկտեմբերից նա նշանակվել էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Փետրվարի 17-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հայտնել էր, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:


© 2009 ARMENPRESS.am