Հալեպի միջազգային օդանավակայանը վերսկսել Է աշխատանքը

17:47, 17 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը փետրվարի 17-ին հայտարարել Է երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, Դամասկոսից առաջին չվերթը պլանավորված Է չորեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել Է Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերսկսման մասին, չորեքշաբթի պլանավորված Է առաջին չվերթը Դամասկոսից»,- հայտնել Է նախարարությունը Facebook-ում: Գերատեսչության հաղորդագրության համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ իրականացնել Դամասկոս եւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Օդային հանգրվանը դադարել Էր կանոնավոր մարդատար չվերթներ ընդունել 2013 թվականին նրա անմիջական մերձակայքում մարտական գործողությունների պատճառով: Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը մոտավորապես 370 կիլոմետր Է, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում Էին մոտավորապես 50 րոպեում: Օդանավակայանը կբացվի սիրիական բանակի գործողության շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը: Սիրիայի Ikhbariya պետական հեռուստաալիքի տվյալներով՝ կիրակի օրվա ընթացքում բանակը 23 գյուղ Է ազատագրել Հալեպի նահանգում՝ դրանցից զինյալների նահանջի ֆոնին: Ազատագրված հանգուցային գյուղերի թվում են՝ Անադանը եւ Բիյանունը, որոնք գտնվում են Հալեպից հյուսիս ընկած շրջանում 214 մայրուղու վրա, որը ձգվում Է դեպի Թուրքիայի Ղազիանթեփ քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am