ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

15:58, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ:

Ղազախական Tengrinews-ը հայտնել է, որ Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրուլթան տարհանված 89 անձանց մոտ, որոնց թվում եղել է նաև Սուսաննա Աղաջանյանը, կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:


© 2009 ARMENPRESS.am