Կարեն Գրիգորյանը միանձնյա գլխավորում է Santiago Masters մրցաշարային աղյուսակը  

15:31, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միանձնյա գլխավորում է Santiago Masters մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական մրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի ավարտեց հերթական պարտիան և 7 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի փետրվարի 19-ին:


© 2009 ARMENPRESS.am