Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի  

15:27, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի ընթացքում Մանուկ Սարգսյանի գլխավորած ընտրանին երկու անգամ ուժերը կչափի Լիտվայի կանանց ազգային հավաքականի հետ։ Ընկերական հանդիպումները կկայանան «Փյունիկ» ՖԱ-ի արհեստական խոտածածկով խաղադաշտում՝ մարտի 4-ին և 6-ին և կմեկնարկեն ժամը 12։00-ին։ 


© 2009 ARMENPRESS.am